Ռոմեոյի և Ջուլիետի ծննդավայրը պատրաստվում է մեծ շուքով տոնելու Սուրբ Վալենտինի օրը. 2015 թվականի փետրվարի 14-ին Վերոնայում կանցկացվեն մի շարք տոնական միջոցառումներ:
Այսպիսով, Պյացցա Սինորի հրապարակում՝ քաղաքի հենց կենտրոնում, կգործի տեղական հրաշալի մթերքների տոնավաճառ: Երեկոյան այնտեղ տեղի կունենա կենդանի երաժշտության Live in Love փառատոնը և մթերքների համտեսում: Քաղաքի կենտրոնում նաև տեղի կունենա «Ի սրտե համբույր» անունը կրող միջոցառում. մեկ րոպե տևողությամբ համբույր:
Տոնի կուլմինացիան կդառնա «Սիրո հառաչ» կոնֆետիի համազարկը: Բացի այդ, տոնի շրջանակներում սիրահարներին սպասվում են զեղչեր քաղաքային հուշարձաններ այցելությունների համար և ներկայացումներ բաց երկնքի ներքո: