Վենետիկը ցանկանում է անջատվել Իտալիայից

Երկու դար հետո, ինչ Նապոլեոնը ոչնչացրեց հազարամյա Վենետիկի հանրապետությունը, քաղաքի բնակչները հանդես են գալիս մնացած Իտալիայից անջատվելու պահանջով: Ոգևորվելով կատալոնացիների և շոտլանդացիների օրինակով՝ վենետիկցիները շաբաթ օրը դուրս են եկել միտինգի, որպեսզի հայտնեն  ինքնավարության մասին իրենց ցանկությունը: Ակցիայի կազմակերպիչը  Indipendenza Veneta նոր շարժումն է: Ակտիվիստները ակնկալում են Հռոմի կտրուկ բացասական արձագանքը և պատրաստ են պաշտպանել իրենց տեսակետը:

Նրանք ցանկանում են ձևավորել նոր կառավարություն ադմինիստրատիվ կենտրոնով  Վենետիկում և իր մեջ ներառելով Վենետո շրջանը Լոմբարդի, Տրենտինո և Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիա շրջանների մի մասը: Վենետոյի հանրապետության կամ Վենետիկի հանրապետության  (Repubblica Veneta)  բնակչությունը կազմում է շուրջ հինգ միլիոն մարդ: Հատկանշական է, որ  շրջանի բնակիչների  հարցումը, որը վերջերս անցկացրել է տեղական  Il Gazzettino թերթը, ցույց է տվել, որ հարցման մասնակիցների  80% -ը կողմ են անկախությանը. գրում է Telegraph-ը:

You might also like