Վենետիկի բնակիչները բողոքում են «սիրո խորհրդանիշներից»

Վենետիկը ռոմանտիկայի քաղաք է, որտեղ ամեն տարի շտապում են բազմաթիվ սիրահար զույգեր: Եվ իրենց զգացմունքները ամրացնելու համար նրանցից շատերը վենետիկյան կամուրջների վանդակաճաղերի վրա թողնում են կողպեքներ՝ որպես սիրո խորհրդանիշ:

Unlock Your Love

Սակայն, Վենետիկի բնակիչները չեն ողջունում այդ ավանդույթը: Վերջերս տեղաբնակներից մեկը՝ Ալբերտո Տոզո Ֆեին, ներկայացրել է նոր ակցիա՝ Unlock Your Love, որը կոչ է անում զբոսաշրջիկներին վերցնել իրենց կողպեքները: Վենետիկցիները հավանության են արժանացրել Ալբերտոյի գաղափարը և սկսել են քաղաքում սոսնձել այս  հայտարարությունը:

Unlock Your Love

Դրանում ասվում է, որ կամուրջների վանդակաճաղերին կողպեքներ ամրացնելը, տեղաբնակների կարծիքով, վանդալիզմ է: Տոզո Ֆեիի և նրա կողմնակիցների կարծիքով՝  կողպեքներ ամրացնող զբոսաշրջիկները տգեղացնում են քաղաքը: Վենետիկը միակ քաղաքը չէ, որ տառապում է   «սիրո խորհրդանիշներից»: Հիշեցնենք, որ ավելի վաղ Փարիզում կողպեքների պատճառով փլուզվել է Արվեստների կամուրջը:

You might also like