Վենեսուելան ցանկանում է հետաքրքիր ուղղություն լինել երաժշտասեր զբոսաշրջիկների համար, և նրանց համար ամեն տարի այստեղ անցկացնում է Gillmanfest ծանր մետալի փառատոնը: Այն կազմակերպում է երգիչ Փոլ Գիլմանը (Paul Gillman), ով երկրում այս ժանրի հիմնադիրներից մեկն է: 16-րդ Gillmanfest-ը տեղի կունենա 2014 թվակնաի ապրիլի 26-ին: Նրա կենտրոնական բեմը կդառնա Կարակասի Դիեգո Իբարրա հրապարակը (plaza Diego Ibarra). հայտնում է BuenoLatina.ru-ն: Միջոցառման հիմնական նպատակը ծանր մետալ ոճին նոր շունչ հաղորդելն է: Գիլմանի հետ մեկտեղ փառատոնի կազմակերպչական աշխատանքներին մասնակցում է «Ռոքերները կյանքի և խաղաղության համար» շարժումը (Movimiento Roqueros por la Paz y la Vida)` տեղական իշխանությունների աջակցությամբ: Այս տարվա ծրագիրը ներառում է համերգ` Կարակասի ռազմական նվագախմբի` Վենեսուելայի ամենահին անսամբլի պատվին, որն այս տարի նշում է 150-ամյակը: նրա երաժիշտները բեմ կբարձրանան Gillman խմբի անդամների և նրա ֆրոնտմենի հետ: Նրանք հանդիսատեսին կառաջարկեն եզակի կատարում սիմֆոնիկ ռոք ժանրում: