Վատիկանում է գտնվում աշխարհում արվեստի և ճարտարապետության ամենաանհավանական օրինակնեից մեկը, որը անկասկած գրավում է զբոսաշրջիկներին։ Օրերս պետական անկլավի ընդհանուր էքսկուրսիան գլխավորել է այս տարվա լավագույն տուրերի վարկանիշային աղյուսակը։
Ամրագրված շրջագայությունների քանակով ցանկում հայտնվել են նաև բրիտանական Սթոունհենջը, ամերիկյան Գրանդ Կանյոնը և Դուբայի Բուրջ Խալիֆա երկնաքերը։ Ինչպես գրում է Daily Mail-ը՝ դեպի Իտալիա տուրերը տարվա այս եղանակին շատ սիրված են։ Հենց նրանք են վարկանիշային աղյուսակի թոփ 10-ում ավելի շատ հորիզոնական զբաղեցրել, որը կազմվել է ճանապարհորդական Viator հավելվածի օգնությամբ։ Բացի Վատիկան տուրից, որը թույլ կտա առանց հերթի մտնել Սիքստինյան Կապելլա և Սուրբ Պետրոսի տաճար, վարկանիշային աղյուսակում ընդգրկվել են էքսկորսիաները Կոլիզեյում և ավտոբուսային տուրերը Հռոմում։ Բացի դրանից ցուցակում հայտնվել է հանրահայտ փարիզյան Մուլեն Ռուժ կաբարեն։
Այլ հոդվածներ
You might also like