Վատիկանի Սիքստինյան մատուռ այցելությունը մտնում է զբոսաշրջիկների պարտադիր ծրագրի մեջ, սակայն հիմա հնարավորություն է տրվել տեսնել փակ, գաղտնի սենյակները. գրում է Daily Mail-ը: Էքսկուրսիայի համար վճարելով 220 եվրո` զբոսաշրջիկներն այժմ կարող են տեսնել այն, ինչ մինչ այժմ փակ է եղել այցելուների համար: Dark Rome ընկերությունը առաջարկում է երեքժամյա ուղևորություն` զբոսաշրջիկներին բաժանելով 10 հոգանուց խմբերի:
Սիքստինյան մատուռում զբոսաշրջիկները կարող են անցկացնել 30 րոպե, այնուհետև այցելեն Վատիկանի թանգարանները ուղեկցողի հետ, ով իր ձեռքում ունի գաղտնի դռների բանալիների կապոցը: Երթուղին նաև ընդգրկում է այցելություն Նիկոլինի մատուռ (Niccoline Chapel), որտեղ կարելի է տեսնել Ֆրա Անջելիկոյի որմնանկարները (Fra Angelico)` ոսկեջրված առաջին ոսկով, որը Քրիստափոր Կոլոմբոսը բերել է Նոր Աշխարհից: Զբոսաշրջիկներին նաև կցուցադրվի բացառիկ Bramante սանդուղքը: Էքսկուրսիան հասանելի է յուրաքանչյուր երկուշաբթի և շաբաթ ժամը 3.15: