Վատիկան. Պապը կդադարի՞ քնել գիշերը

Ամառային ընդմիջումից հետո վերսկսվել են Վատիկանի թանգարաններ գիշերային այցելությունները: Դրանց կարելի է մասնակցել ուրբաթ օրերին  (հոկտեմբերի  4, 11, 18 և 25) ժամը 19.00-ից 23.00-ին:

Vatican museum

Վերջին այցելուներին թանգարան կթողնեն ժամը 21.30-ին. հայտնում է Corriere della Sera-ն: Ինչպես հայտնում է Վատիկանի պաշտոնական  Osservatore Romano թերթը Վատիկանի թանգարաններ գիշերային այցելությունների սեզոնը կփակվի հոկտեմբերի 25-ին:

Vatican museum

Այդ օրը թանգարանում կանցկացվի դասական երաժշտության համերգ երիտասարդ երաժիշտների և Թուրինի Վերդիի Կոնսերվատորիայի մասնակցությամբ: Գիշերը Վատիկանի թանգարաններ այցելելու համար անհրաժեշտ է նախօորոք ամրագրել տոմսը www.museivaticani.va կայքում:

You might also like