Վատիկանի թանգարանները կազմակերպել են հատուկ ծրագիր նրանց համար, ովքեր չեն դիմանում շոգին կամ չեն կարողանում դուրս գալ ցերեկը: Մայիսի 4-ից հունիսի 13-ը և սեպտեմբերի 7-ից հոկտեմբերի 26-ը ամեն ուրբաթ սրահները բաց կլինեն 19:00-23:00-ը: Թանգարան այցելելու համար անհրաժեշտ է նախօրոք գրանցվել www.mudeivaticani.va կայքում: Նմանատիպ ակցիա անցկացվում է արդեն չորրորդ անգամ: Վատիկանի թանգարանները շատ հանրահայտ են: Անցած տարի նրանք սամանել են այցելությունների ռեկորդ` 5 միլիոն զբոսաշրջիկ: