Վատիկանի թանգարաններ կարելի է այցելել առավոտյան 6-ին
Վատիկանի թանգարանները զբոսաշրջիկներին առաջարկում են նոր նախաձեռնություն՝ Good morning Vatican Museums։
Այցելուների փոքր խմբերին առաջարկվում է անձամբ տեսնել, թե ինչպես են բացվում անհամար թանգարանային դռները, որոնք տանում են դեպի սուրբ Սիքստինյան Կապելլա, Չորս դարպասների ատրիում, Պիո-Կլեմենտինո թանգարան, Ջահերի պատկերասրահ, Գոբելենի պատկերասրահ, Աշխարհագրական քարտեզների պատկերասրահ և այլ թանգարանային տարածքներ․ հայտնում է «Իտալիան ռուսերեն» պորտալը։
Այժմ հավելավճարի դիմաց Վատիկանի թանգարանները աշխատում են երկուշաբթիից շաբաթ առավոտյան 6:00-ից՝ թույլ տալով այցելուներին առանց շտապելու ուսումնասիրել ցուցանմուշները, որոնց տարիքը 500 տարուց ավել է։ 1 ժամ տևող առավոտյան էքսկուրսիաները կանցկացնեն գիդերը, որից հետո զբոսաշրջիկները կարող են նախաճաշել մոտակա բիստրոյում։ Առավոտյան էքսկուրսիայի խմբի անդամները չպետք է լինեն 20-ից ավել։ Առավոտյան այցի համար պետք է պայմանավորվել նախապես՝ գրելով visitespeciali.musei@scv.va հասցեին։