Զբոսաշրջիկների և ուխտավորների թիվը, որոնք այս տարի այցելել են Հռոմ Սուրբ Զատիկի օրերին, ավելացել է 13%-ով՝ համեմատած անցյալ տարվա հետ. այս մասին երեքշաբթի օրը հայտնել է Վատիկանի ռադիոն՝ վկայակոչելով Իտալիայի մայրաքաղաքի քաղաքապետ Ջաննի Ալեմաննոյի կողմից արված հղումը:
Քաղաքապետը նշել է, որ երկրի մայրաքաղաքի բնակիչների համար, որոնք ճգնաժամի մեջ են, դա լավատեսություն կառաջացնի: Զբոսաշրջիկների և ուխտավորների ներհոսքը Ալեմաննոն կապում է Հռոմի նոր Պապ Ֆրանցիսկոյի ընտրվելու հետ, որին երկրպագելու և լսելու համար ավելի շատ մարդ հավաքվեց, քան անցյալ տարի Սուրբ Զատիկի օրերին: Զբոսաշրջիկների ավելացումը նկատելի է դարձել նաև Վատիկանի թանգարան այցելուների քանակից, որը համարվում է Հռոմի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը. ըստ Touring Club իտալական տուրիստական ընկերության հաղորդած տվյալների՝ տարեկան թանգարան այցելում է մոտավորապես 4 միլիոն զբոսաշրջիկ: