Երկիր մոլորակի կենտրոնը աշխարհի բոլոր կաթոլիկների համար, քիչ քաղաք-պետություններից մեկը և միակ պետությունը, որի պետական լեզուն լատիներենն է․ Վատիկանը գտնվում է Հռոմի հենց սրտում և իտալական մայրաքաղաքի տեսարժան վայրերի մեծ մասը գտնվում են հենց նրա փոքրիկ տարածքում։ Այստեղ կարելի է բարձրանալ Սուրբ Պետրոս տաճարի գմբեթը և հիանալ պատմական Հռոմով թռչունի թռիչքի բարձրությունից, շրջել Վատիկանի հայտնի այգիներով, ինչպես նաև՝ տեսնել Հռոմի պապին և ստանալ նրա օրհնությունը։ Հիշեցնենք, որ Վատիկանը կիսամերկ զբոսաշրջային խմբերի տեղը չէ․ քաղաքում գործում է խիստ դրեսս կոդ և ամբողջովին չծածկված այցելուներին կարող են և չթողնել մուտ գործել նրա տարածք։
Ինչպե՞ս հասնել Վատիկան
Վատիկանը բոլոր կողմերից շրջապատված է Հռոմով, և որպեսզի հատեք նրա սահմանը, բավարար է օգտվել քաղաքային տրանսպորտային միջոցներից մեկից՝ տաքսի, ավտոբուս, մետրո կամ ոտքով։ Հռոմի կենտրոնից (Stazione Termini) Վատիկանի հարավային կողմը գնում են № 40 և № 64 երթուղու ավտոբուսները (որոնցում պետք է շատ զգոն լինել և զգուշանալ գրպանահատներից)։ Մետրոյով գնալու համար նստեք А գծի գնացք մինչև Ottavio — San-Pietro կայարան (Սուրբ Պետրոս տաճարի մոտ) կամ Cipro (Վատիկանի թանգարանների մոտ)։ Հայտնի և շատ գեղեցիկ է Հռոմից Վատիկան հետիոտնային երթուղին։
Վիզա
Քանի որ Վատիկանը գտնվում է Իտալիայի տարածքում, այստեղ այցելելու համար գործում է նույն շենգենյան վիզան։
Վատիկանի արժույթը
Երկրի դրամային միավորը Եվրոն է (EUR), 1 եվրոն արժե 100 եվրոցենտ։ Ակտուալ փոխարժեքն է՝ 1 եվրո-529.33 դրամ։
Աշխարհագրությունը
Վատիկանի մակերեսը 0,44 քառակուսի կիլոմետր է, որտեղ կարելի է շրջել ոտքով (հաշվի առնելով այն փաստը, որ քաղաքի որոշ հատվածներ փակ են զբոսաշրջիկների համար)։ Պետական սահմանի երկարությունը 3,2 կմ է։ Տարածքի մեծ մասը զբաղեցնում են Վատիկանի այգիները, որոնք գտնվում են բլրի լանջերին 19-ից 75 մ բարձրությամբ։ Քաղաքից մի քանի հարյուր մետր արևմուտք հոսում է Տիբեր գետը, որի մյուս ափին գտնվում է Հռոմի պատմական կենտրոնը։
Տրանսպորտ
Վատիկանում կա մեկ ուղղաթիռային հրապարակ և 852-մետրանոց երկաթուղային ճանապարհ, որը Սուրբ Պետրոսի տաճարի մոտ գտնվող կայարանը կապում է հիմնական իտալական ցանցի հետ։
Վատիկանի պատմությունը
Հռոմի պապերի գործունեության սկիզբը, բնականաբար, ամենաուղիղ կերպով կապված է աշխարհում քրիստոնեության տարածման հետ։ Այդպիսով, երբ սկսվեց հավատքի արագ տարածումն աշխարհում ու անհրաժեշտ եղավ ունենալ Աստծո ներկայացուցիչներ երկրի վրա, հռոմեացիներն առաջին քարը դրեցին Վատիկանի կառուցման համար։
Այդպիսով, 326 թվականին Վատիկանը սկսել է իր գոյությունը՝ որպես կաթոլիկ կուլտի համար հատուկ սրբավայր։ Ըստ էության, քաղաք-պետությունը հիմնադրվել է Սուրբ Պետրոսի գերեզմանի վրա, ում էլ նվիրված է երկրի գլխավոր կառույցը։
Սակայն, պաշտոնապես Վատիկանը ճանաչվել է ինքնիշխան պետություն միայն 1929 թվականին, երբ Բենիտո Մուսսոլինին որոշեց վերջնականապես հստակեցնել նրա կարգավիճակը։
Հարկ է նշել, որ պետականության յուրահատկությամբ Վատիկանը հաճախ ռեկորդներ է սահմանում։ Երկրի գլխավոր խնդիրը դեմոգրաֆիական խնդիրն է։ Քանի որ այստեղ ծնունդը ավելի մեծ զարմանք է առաջացնում, քան մահը։
Շոփինգ և խանութներ
Վատիկանը այն քիչ պետություններից է, որտեղից պետք է բերել տեղական գումարը, ոչ թե դրանով գնված հուշանվերներ։ Ինչպես մյուս եվրոպական երկրներում՝ այստեղ դրամական միավորը եվրոն է, ինչպես նաև՝ Վատիկանը թողարկում է սեփական մետաղադրամները, որոնք միակն են եվրո շրջանառության գոտում։
Վատիկանը նաև թողարկում է փոստային նամականիշեր, սեփական զբոսաշրջային ուղեցույցները և երկրի տեսարժան վայրերին նվիրված ալբոմներ։ Նշենք նաև՝ ավանդական զբոսաշրջային հուշանվերների մասին՝ բացիկներ, կախազարդեր, մագնիսներ։
Խոհանոցը և ռեստորանները
Քաղաք-պետության տարածքում կարելի է ճաշել թանգարաններին կից գտնվող սրճարաններում (աշխատում են նույն ժամերին, ինչ թանգարանները)։ Այստեղ կա նաև սառը ըմպելիքներով բար և պիցցերիա։ Իսկ ավելի լուրջ ճաշելու համար մեկնեք Հռոմ։
Սուրբ Պետրոսի տաճար
Սուրբ Պետրոսի տաճարը ոչ միայն Վատիկանի, այլև՝ Հռոմի գլխավոր տեսարժան վայրն է։ Այն իր անվանումը ստացել է առաքյալ Պետրոսի գերեզմանից, որը, ենթադրաբար, գտնվում է այս վայրում։ Այն հսկա կառույց է, որի մեջ կարող են տեղավորվել Եվրոպայի խոշոր տաճարները։ Տաճարի գմբեթի բարձրությունը 136 մ է, իսկ կենտրոնական անվակունդի երկարությունը՝ 211 մ։ Նրա ներսում և դրսում կարելի է տեսնել բազմաթիվ գլուխգործոցներ։ Թույլատրվում է բարձրանալ Սուրբ Պետրոսի տաճարի գմբեթը։ Գնալը և վերադառնալը մեկ ժամ։
Սուրբ Պետրոսի տաճարը բաց է ամռանը 9:00-ից 19:00-ը, ձմռանը՝ մինչև 18:00։ Չորեշաբթի առավոտյան այն փակ է պապական լսումների համար։ Լուսանկարել թույլատրվում է, բայց առանց լուսաբռնկման։
Սուրբ Պետրոսի օվալաձև հրապարակը գտնվում է համանուն տաճարի հենց դիմաց։
Զվարճանք, էքսկուրսիաներ և տեսարժան վայրեր Վատիկանում
Զանգվածային կառույցների և օպերայի երկրպագուները կհիանան Սանտ Անջելոյով, որը Հռոմի ամենանշանավոր և շքեղ պատմական շենքերից մեկն է։ Նրա պատմությունը սկսվում է 135 թվականից։ Միջնադարյան բազմաթիվ վերանորոգումներից և վերակառուցումներից հետո այն ստացել է ժամանակակից տեսք։ Աշխատանքային ժամերն են 9:00-ից 18:30-ը, փակ է երկուշաբթի օրերին։ Առաջարկվում է աուդիոգիդ։
Մաքուր օդին զբոսանքների սիրահարներին առաջարկվում է զբոսնել Վատիկանի հրաշալի այգիներում և բարձրանալ Մարիո բլրի վրա (Monte Mario), որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Վատիկանն ու Հռոմը։ Չմոռանաք հարմարավետ կոշիկների մասին։
Վատիկանի թանգարանները
Վատիկանի թանգարանները աշխարհում ամենագեղեցիկներից ու ընդարձակներից են, որոնք հայտնի են Ռաֆաելի հրաշալի կտավներով, Միքելանջելոյի որմնանկարներով և Սիքստինյան կապպելայով։ Որպեսզի չմոլորվեք և ամեն ինչ դիտեք, խորհուրդ ենք տալիս մուտք գործելիս ձեռք բերել աուդիոգիդ կամ գիդ-պլան։ անի որ այստեղ միշտ մեծ հերթ է, ավելի լավ է նախապես տոմս ամրագրել։ Սիստինյան կապելլային հասնելու համար պետք է անցնել թանգարանների բոլոր սրահներով (շուրջ 1 ժամ)։ Ինտերիերը լուսանկարել արգելվում է առհասարակ։ Դե իսկ ելքի մոտ ձեզ սպասվում է ևս մեկ գլուխգործոց՝ զսպանակաձև շքեղ մարմարե աստիճաններ։