«Վամպիրային» ուղևորությունը Ալյասկայում կմեկնարկի ամռանը

2012 թվականի հունիսի 23-ին    Holland America  տուրիստական ընկերության  Zuiderdam նավը Կանադայի  Վանկուվեր քաղաքից կուղևորվի թեմատիկ ճանապարհորդության: Վամպիրների մասին ֆիլմերին և նրանց հետ կապված ամեն ինչին տուրք տալով`  Holland America-ն ստեղծել է  հատուկ «վամպիրային» ուղևորություն: Ճանապարհորդության մեկ շաբաթվա ընթացքում նավամատույցում կանցկացվի վամպիրային դիմակահանդես, լավագույն վամպիրային հագուստի մրցույթ, ինչպես նաև` ուղևորների համար կանցկացվի «Արնախումները  փնտրում են տաղանդ» մրցույթը:

Վամպիրների մասնագետ և նրանց մասին բազմաթիվ գրքերի հեղինակ Ջոն Էդգար Բրաունինգը ծրագրում է նաև անցկացնել վամպիրային կինոփառատոն: Ուղևորության հյուրերի թվում կլինի «Դրակուլա» -ի հեղինակ Բրեմ Սթոկերի  ազգակից Դակր Սթոկերը, հայտնում է USA Today-ը:

Ուղևորությունը կլինի դեպի Ալյասկա: Մասնակիցները կարող են այցելել Ջունո (Juneau), Գլասյե-Բեյ (Glacier Bay), Սկագուեյ (Skagway) և Կետչիկան (Ketchikan):  Ուղևորության մասնակցության գինը 999 դոլար է:

You might also like