ԵՎրոպական տիեզերական գործակալությունը ներկայացրել է Մարս մոլորակի վրա կատարված ուշագրավ լուսանկարներ, որտեղ երևում է մարսյան 10կմ խորություն ունեցող կիրճը: Այն 5 անգամ ավելի խորն է, քան ԱՄՆ-ում գտնվող Գրանդ Կանյոնը:
Նոր հայտնաբերված կիրճը անվանվել է Valles Marineris: Այն ունի 4 հազար մ երկարություն, 200 կմ լայնություն և 10 կմ խորություն։ Մասնագետների կարծիքով՝ Արեգակնային համակարգում սա երբևէ հայտնաբերված ամենամեծ կիրճն է։ Մասնագետները չեն բացառել, որ միլիոնավոր տարիներ առաջ այս կիրճով ջուր է հոսել։