Վալենսիայում կհայտնվի 6-աստղանի հյուրանոց

Սինգապուրյան շինարարական ընկերությունը հայտարարել է Վալենսիայում 6-աստղանի հյուրանոց կառուցելու պլանների մասին։ Բացի ծառայությունների ստանդարտ փաթեթից, շքեղ համալիրը կունենա այգիներ, խաղատուն և թանգարաններ։ Նախագծի հեղինակները նախատեսում են կառուցել խոշոր զբոսաշրջային կենտրոն՝ շուրջ 2 հազար քառակուսի մետր մակերեսով բակով։

Valencia will be a 6-star hotel Հյուրանոցի տարածքում կլինի նաև բանակցությունների գոտի, համերգների և խոհարարական տարածք, որը Մադրիդի  Սան Միգել շուկայից մեծ կլինի չորս անգամ։ 6-աստղանի հյուրանոցի համարային ֆոնդը կկազմի  500 սենյակ։ Նախատեսվում է, որ հավակնոտ նախագիծը տարածաշրջան կբերի տարեկան ավելի քան 755 հազար զբոսաշրջիկի։

You might also like