Մայիսի 2-ին Փափազյան և Կոմիտաս փողոցների խաչմերուկում հանդիսավորությամբ բացվեց Վահրամ Փափազյանի կիսանդրին, որի հեղինակն է Լևոն Թոքմաջյանը։ Կիսանդրու բացման արարողությունը վարում էր Երվանդ Երզնկյանը: Բացմանը ներկա էին ինչպես դերասաններ, արվեստագետներ, այնպես էլ բազմաթիվ երևանցիներ: