Արձակուրդ և հոբբի. մանկական ճամբարներ Եվրոպայում

Դպրոցական արձակուրդները վերջ են դնում ծնողների հանգստին: Ու՞ր ուղարկել երեխային, որպեսզի և նրա արձակուրդը անցնի հետաքրքիր, և ծնողները հանգիստ լինեն: Պատասխանը  որոնեք մեր առաջարկած հնգյակում:

Հայտնի է, որ լավագույն հանգիստը կապված է զբաղմունքի փոփոխության հետ: Իսկ եթե  կարողանաք գտնել այնպիսի ճամբար, որը մասնագիտացած է հանգստի այն տեսակի վրա, որը նախընտրում է ձեր փոքրիկը, ապա նա իսկապես երախտապարտ կլինի ձեզ: Եվրոպական թեմատիկ ճամբարներ ճանապարհորդությունը լավ շարժառիթ կդառնա դպրոցում կիսամյակը բարձր գնահատականներով ավարտելու համար:

THE NEW YORK FILM ACADEMY, ՖՐԱՆՍԻԱ

The New York Film AcademyՆյույորքյան կինոմատոգրաֆիայի ակադեմիան Փարիզում ճամբար է առաջարկում 10-13 տարեկան երեխաների և 13-17 տարեկան դեռահասների  համար: Համակազմը ընդգծված միջազգային է, բացի այդ, այստեղ կարելի է  հանդիպել համաշխարհային աստղերի սերունդների: Ակադեմիայում կարելի է  զբաղվել դերասանական վարպետությամբ, սցենարների ստեղծմամբ, ռժիսուրայով, լուսանկարչությամբ և այլ ստեղծագործական գործունեությամբ, որոնք կապված են կինոարդյունաբերության հետ: Պարապմունքները անցկացնում են պրոֆեսիոնալ հրահանգիչները:

Արժեքը՝ 1000–2000 դոլար մեկ շաբաթվա համար:  

BARCELONA ELITE SOCCER CAMP, ԻՍՊԱՆԻԱ

slide9Բարսելոնի ֆուտբոլային ճամբարը նախատեսված է միայն  13-ից  17 տարեկան պատանիների համար, ովքեր երազում են մարզվել պրոֆեսիոնալ ակումբում: 50 ժամ ինտենսիվ ուսուցում՝ օրական երեք մարզում, երկու շաբաթվա ընթացքում, երկուշաբթիից ուրբաթ օրերին: Բարսելոնյան RCDEspanyol-ի անդամները հետևում են մարզումներին և ակումբի համար ընտրում են լավագույն խաղացողներին: Բացի խաղերից երեխաներին առաջարկում են ֆուտբոլային սեմինարներ, տեսարժան վայրերի հետ ծանոթացում և ուղևորություններ զվարճանքների այգի հանգստյան օրերին:

Արժեքը՝ 1000–2000 դոլար մեկ շաբաթվա համար:  

GIRLIE SURF CAMP, ՇՎԵԴԻԱ

Girlie Surf CampՈրտե՞ղ ուղևորվեն երեխաները: Օրինակ` ստոկհոլմյան վինդսերֆինգի ճամբար: Այստեղ հրավիրում են սկսնակներին և 16 տարեկանից ոչ պակաս թինեյջերներին: Պարապմունքը անցկացվում է ամեն օր պրոֆեսիոնալ առաջնակարգ կին մարզիչների կողմից: Ճամբարում կան բոլոր անհրաժեշտ պարագաները սերֆինգի համար: Դասընթացները տեսանկարահանվում են , իսկ պարապմունքներից հետո մարզիչները քննարկում են աղջիկների հետ նրանց թույլ տված սխալները: Լրացուցիչ հնարավոր է անցկացնել սքեյթբորդինգի պարապմունքներ: Բացի ջրում ակտիվ պարապմունքներից, ճամբարում առաջարկում են լայն ժամանցային ծրագիր ափամերձ գոտում:

Արժեքը՝ 650-1000 դոլար մեկ շաբաթվա համար:  

CREATE IT ACADEMY, ԿԻՊՐՈՍ

Create IT AcademyԻնտերնետում սերֆինգը ամենատարածված ժամանցներից մեկն է այժմյան երիտասարդության կյանքում: Ֆիլմերի դիտումներից և համակարգչային խաղերից հետո բամաթիվ հարցումների արդյունքում ստեղծվել է Նիկոսիայի ճամբարը: Այստեղ հանդիպում են 7-ից մինչև 18 տարեկան թինեյջերները, որոնց համախմբում են թվային տեխնոլոգիան: Բացի խաղերից և այլ զվարճանքներից, երեխաները սովորում են նորագույն համակարգչային հնարավորություններ, որոնց իմացությունը հետագայում կօգնի կարիերայի հարցում:

Արժեքը՝ 650-1000 դոլար մեկ շաբաթվա համար:  

THOUSANDANGELS RIDING, ՀՈՒՆԳԱՐԻԱ

THOUSANDANGELS RIDINGՓոքրիկ Կուտաշո գյուղում ճամբար է հայտնվել, որը ստեղծվել է բացառապես երիտասարդ ձիավարություններ սիրողների համար: Ճամբար այցելողները 8-ից 15 տարեկան թինեյջերներն են: Ճամբարը աշխատում է արձակուրդներին ողջ տարվա ընթացքում: Ձիավարությունը սովորում են ամենասկզբից: Նրանք, ովքեր վստահորեն բռնում են թամբը, առաջարկում են ուղևորություններ թմբերով, անտառներով և շրջակա միջավայրով:

Արժեքը՝ 76-200  դոլար մեկ շաբաթվա համար: 

You might also like