Նախօրեին Լեհաստանում հայտարարվել էր, որ Եվրո 2012-ի ընթացքում ԽՍՀՄ սիմվոլիկայով հագուստ և պաստառներ կրելը չի խրախուսվում: Խոսվում էր նաև ԽՍՀՄ-ի և ֆաշիզմի համեմատությունների մասին և այն բազմաթիվ քննարկումների և բանավեճերի առիթ էր հանդիսացել տարբեր երկրներում:
Այսօր արդեն «Эхо Москвы»-ն տեղեկացնում է, թե Լեհաստանի սպորտի և տուրիզմի նախարար Իոաննա Մուհան հայտարարել է, որ այն արգելված չէ: Սույն վիճահարույթ թեման բացվել էր այն բանից հետո, երբ ֆուտբոլային որոշ ֆանատների հագին են եղել մուրճ և մանգաղով հագուստներ:
Ռուսաստանում Լեհաստանի դեսպանատան ներկայացուցիչ Յարոսլավ Կսենժիկը զգուշացրել էր ֆուտբոլասերներին՝ խուսափել Սովետական Միության սիմվոլիկաներով հագուստներից և պաստառներից Եվրո 2012-ի ընթացքում:
Ամեն դեպքում, Եվրոպայի առաջնության օրերին լեհ ոստիկաններին սպասում են դժվար օրեր: