Լաս Վեգասում կգործարկեն «խումհարային ավտոբուս», որը կօգնի քաղաքի հյուրերին, ովքեր հաշվառված են ժամանցի վայրերում: Մասնագետները անհրաժեշտության դեպքում կգան ավտոբուսով տեղում գիտակցության կբորոն հարբած զբոսաշրջիկին: «Խումհարային ավտոբուսի» ծառայությունների փաթեթը ներառում է առաջին փորձաքննությունը, ինչպես նաև` դեղորայքով ներարկիչը, որը օրգանիզմից հանում է տոքսինները, և վիտամիններ: Հաճախորդի ցանկությամբ հավելյալ վճարի դիմաց կտրամադրվի նաև դեղորայք սրտխառնոցի և բորբոքման դեմ: Կախված հակախումհարային թերապիայի արդյունավետությունից` մասնագետների այցի գինը կկազմի 90- 500 դոլար:
Ծառայության հեղինակները իրենց պոտենցիալ հաճախորդներին հավաստիացնում են, որ իրենց կողմից օգտագործվող բոլոր դեղորայքն ու մեթոդները անվտանգ են և օրենքով թույլատրված: «Խումհարային ավտոբուսը» կգործի Լաս Վեգասի ամենահեղինակավոր հաստատությունների մոտ:
Ավտոբուսի աշխատանքների մասին մանրամասները կարելի է իմանալ նրա պաշտոնական կայքում: Այստեղ նաև կարելի է պատվիրել մասնագետների այցը ալկոհոլային թունավորման դեմ անհրաժեշտ դեղորայքով: