Աշխարհի ամենառոմանտիկ քաղաք համարվում է Փարիզը կամ Վենետիկը, բայց այս քաղաքներից ոչ մեկը չի հայտնվել առաջին հորիզոնականում, երբ գործը հասնում է լուրջ քայլի՝ սրտի և ձեռքի առաջարկության։ Դրա համար ամենահարմար վայր է ճանաչվել ամերիկյան Ֆլորիդայում գտնվող Դիսնեյլենդը։
Այո, դա կատակ չէ, այլ պաշտոնական թվեր։ Տարբեր ատրակցիոնների տոմսեր օնլայն վաճառող FloridaTix.com կայքը, որոշելով պարզել, թե որ վայրն է աշխարհում համարվում ամենագրավիչը նրանց համար, ովքեր ցանկանում են առաջարկություն անել իրենց սիրելիին, մեծ բացահայտում է արել, իմանալով, որ տղամարդիկ ընտրում են Disney World-ը։
Կամ այն տղամարդիկ, ովքեր սիրում են տեսանյութը տեղադրել YouTube-ում։ Այո, հենց այդպես, վերջին 10 տարվա ընթացքում Disney World-ում արվել է ձեռքի և սրտի 60 000 առաջարկություն։ Հենց այդքան հոլովակ է հայտնաբերվել YouTubeում։ Ի դեպ, փարիզյան Դիսնեյլենդը առաջարկություն անելու վայրի հարցում նույնպես առաջ է անցել Էյֆելյան աշտարակից։
Թոփ-10 վայրերը, որտեղ սիրո առաջարկություն են անում և հոլովակը տեղադրում YouTube-ում։
1.Դիսնեյլենդ, Ֆլորիդա, ԱՄՆ
2.Թայմս Սքուեր, Նյու Յորք, ԱՄՆ
3.Կենտրոնական պարկ, Նյու Յորք, ԱՄՆ
4.Ռոքֆելեր կենտրոնի դիտահրապարակը, Նյու Յորք, ԱՄՆ
5.Դիսնեյլենդ, Փարիզ, Էյֆելյան աշտարակ
6.Universal Studios, ԱՄՆ
7.Էյֆելյան աշտարակ, Փարիզ, Ֆրանսիա
8.Գրանդ Կանյոն, Արիզոնա, ԱՄՆ
9. «Լոնդոնյան աչք», Լոնդոն, Մեծ Բրիտանիա
10.Էմփայր Սթեյթ Բիլդինգ, Նյու Յորք, ԱՄՆ։