Մինչև սիրահարների օրը շատ քիչ ժամանակ է մնացել: CNN-ը ներկայացնում է ամենառոմանտիկ վայրերի ցանկը, որտեղ կարելի է հարսանեկան արարողություն կազմակերպել: Դրանք շատ արտասովոր և գեղեցիկ վայրեր են, որտեղ իրենց հանգիստը կամ հարսանիքն են անցկացնում հայտնի մարդիկ:
Parrot Cay Resort, Տերքս և Կայկոս
Այս առողջարանը մասնավոր կղզում է, ունի սպիտակ ավազոտ լողափ: Այստեղ չկա օդանավակայան, իսկական արևադարձային դրախտավայր է: Հնարավոր է դայվինգով, սերֆինգով, ձկնորսությամբ, ինչպես նաև յոգայով զբաղվել: Մեկ գիշերն արժե 450 դոլար, իսկ ապրիլ ամսից հնարավոր է լողափի վիլլայում մնալ:
Castello Odescalchi, Իտալիա
Հռոմից քիչ հեռու Bracciano-ում տեղակայված է 15-րդ դարի ամրոց, որտեղ կանգ են առնում թագավորական ընտանիքների ներկայացուցիչները, հայտնիները և հոլիվուդյան աստղերը: Ամրոցը հանրությանը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ այստեղ 2006 թվականին տեղի ունեցավ Թոմ Քրուզի և Քեթի Հոլմսի հարսանիքը: Արարողությանը ներկա են եղել Բրուք Շիլդսը, Ջենիֆեր Լոպեսը և այլ հայտնիներ: Սակայն Castello Odescalchi ամրոցում հարսանիք անցկացնելու համար պարտադիր չէ հայտնի լինել: Ամրոցը բաց է հանրության համար, ինչպես նաև` գործում է թանգարան և տոնական միջոցառումներ անցկացնելու համար նախատեսված հանդիսասրահ:
The Cloisters, Lutherville, Մերիլենդ, ԱՄՆ
The Cloisters-ը կառուցված է 1930-ական թվականներից և միջնադարյան եվրոպական ամրոցի տեսք ունի, պատկանել է Sumner & Dudrea Parker հարուստ ընտանիքին, որոնք էլ շատ են սիրել ճանապարհորդել: 1997 թվականի ամանորյա գիշերը The Cloisters-ում իր հարսանիքն է նշել Ուիլ Սմիթը և Ջադա Պինկետ Սմիթը (Will Smith & Jada Pinkett Smith): Ամրոցը կառուցված է Եվրոպայից բերված շինարարական նյութերով, ներքին հարդարանքը արված է Ֆրանսիայից բերված գոբելեններով, նկարներով և հնաոճ իրերով: Միսթր Պարկերը այս տունը կտակել է Բալթիմոր քաղաքին 1972 թվականին: Այժմ այստեղ տարեկան 250 տոնական միջոցառումներ են անցկացվում:
The Plaza հյուրանոց, Նյու Յորք
The Plaza հյուրանոցում իրենց հարսանիքն են անցկացրել Մայքլ Դուգլասը և Քեթրին Զետա Ջոնսը (Catherine Zeta-Jones & Michael Douglas): Հինգերորդ ավենյույում գտնվող հյուրանոցը հիանալի վայր է միջոցառումների համար: Սիրահար զույգերը արարողության համար կարող են ընտրել Grand Ballroom կամ Terrace Room հանդիսարահները, հյուրանոցը ունի 102 համար, որտեղ կարելի է հյուրերին տեղավորել: Համարի արժեքը 645 դոլար է:
Villa D’Este, Իտալիա
Դերասան Ջոն Կրասինսկին` (John Krasinski) իր սիրելիի` դերասանուհի Էմիլի Բլանթի (Emily Blunt) հետ ամուսնացել է 2010 թվականի ամռանը, աշխարհի ամենառոմանտիկ վայրում` Կոմո կղզում: Villa D’Este-ն 16-րդ դարում եղել է Հռոմի կաթոլիկ կարդինալների ամառային նստավայրը, իսկ 1873 թվականից վերածվել է շքեղ հյուրանոցի: Վիլլայում կա սքանչելի այգի` 500 տարեկան ծառերով, կամելիաներով և վարդերով: Կախված բյուջեի հնարավորությունից` վիլլայում կարող ես ընտրել ցանկացած տեսակի համար. մեկ գիշերը արժե 545 դոլար:
Umaid Bhawan Palace, Հնդկաստան
Աշխարհի ամենախոշոր թագավորական նստավայրերից մեկը, որը պատկանում է Jodhpur թագավորական ընտանիքին, որոնք էլ մինչև այժմ ապրում են ամրոցում: Սակայն ամրոցում կարելի է մնալ հյուրի կարգավիճակով, կարելի է անցկացնել հարսանեկան արարողություն, ինչն էլ որ արեցին Էլիզաբեթ Հյորլին (Elizabeth Hurley) և գործարար Արուն Նայարը (Arun Nayar) 2007 թվականին: Umaid Bhawan ամրոցը ունի հիանալի ներքին հարդարանք, ավանդական հյուրասիրություն ժամանակակից ծառայությամբ: Այգիում բացի բույսերից, պտղատու ծառերից, ծաղիկներից և շատրվաններից հնարավոր է հանդիպել նաև փղի կամ ուղտի: