Տուրիստական նորություններին այժմ կարող եք բաժանորդագրվել այստեղ և օրական 1 նյութի տեսքով ստանալ բոլոր նորությունների անոնսները:
———————————
Ապրիլի 13-ից հերթական անգամ զբոսաշրջիկների, ուսանողների եւ գործարարների համար կթանկանա ԱՄՆ վիզան: Այժմ ԱՄՆ այցելողները պետք է 160 դոլար վճարեն նախկին 140 դոլարի փոխարեն, տեղեկացնում է Կոմերսանտը: Վերջին անգամ ԱՄՆ վիզայի գինը բարձրացել էր 2010 հունիսին՝ 131 դոլարից հասնելով 140-ի:
ԱՄՆ պետդեպարտամենտը գնի բարձրացումը բացատրում է այն բանով, որ վիզա ստանալու հայտների մշակման հետ կապված ծախսերն անընդհատ աճում են: Լրացուցիչ եկամուտները թույլ կտան բարձրացնել արտասահմանյան ներկայացուցչությունների աշխատանքի արդյունավետությունը եւ մեծացնել անձնակազմը:
Գինը բարձրանում է գրեթե բոլոր տեսակի վիզաների, օրինակ, ամենահայտնի B1/B2՝ մեկ տարվա զբոսաշրջային վիզայի, բիզնես վիզաների, ուսանողական բոլոր տեսակի վիզաների, ծրագրային բոլոր տեսակի փոխանակումների (F, M, J) համար:
H եւ L (ժամանակավոր աշխատանք եւ ստաժ), Օ (տաղանդավոր ընդունակություններով անձինք), P (մարզիկներ եւ դերասաններ), Q (մշակութային փոխանակության ծրագրեր) եւ R (կրոնական գործունեությամբ զբաղվող անձինք) տեսակների վիզաների գինը 150 դոլարից կդառնա 190 դոլար:
Մի շարք վիզաների գներ, այդուհադներձ, իջեցվել են: Օրինակ, ամուսնու կամ կնոջ վիզայի գինը 350 դոլարից իջեցվել է մինչեւ 240 դոլար: Նվազեցվել են նաեւ ներգաղթյալներին հատկացվող վիզաների մեծ մասի գները: / Lragir.am