Viking Ocean Cruises-ը ավելացնում է իր օվկիանոսային նավատորմը երեք նավով: 2016 թվականին ընկերությունը օվկիանոս բաց կթողնի Viking Sea-ն և Viking Sky-ը, որոնք կդառնան Viking Star-ի սիսթըր-շիփերը, որը այս պահին կառուցվում է:
Ըստ Travel Daily News-ի՝ Viking Sea-ն և Viking Sky-ը կռուիզներ կիրականացնեն Սկանդինավիայով և Բաթլիկ ծովով, ինչպես նաև՝ Միջերկրական ծովով: Viking կռուիզային ընկերությունը օվկիանոսներ նվաճելու իր պլանների մասին բարձրաձայնել է անցած տարի, և այս պահին Viking Star նավախցիկները, որոնք կռուիզի կմեկնեն 2015 թվականին, արդեն 70%-ով լցված են:
Այս տարի ընկերությունը հայտարարել է ևս 12 գետային նավերի կառուցման մասին, արդյունքում՝ 2015 թվականին նավատորմի կազմում կլինի 64 նավ: