ԱՄՆ-ում ավելի քան երկու տասնյակ մարդ դատարանից ծանուցում են ստացել Մեծ Կանյոն ազգային պարկ այցելելու համար այն բանից հետո, երբ այն ստիպված են եղել փակել անորոշ ժամանակով երկրի բյուջետային ճգնաժամի պատճառով:
Չնայած նախազգուշացմանը՝ որոշ զբոսաշրջիկներ փորձել են ներխուժել Կանյոնի տարածք, բայց բռնվել են սպաների կողմից. հայտնում է AP-ը: Ազգային պարկը հատող դաշնային մայրուղին նույնպես փակվել է այն բանից հետո, երբ զբոսաշրջիկները սկսել են հավաքվել ճանապարհի երկայնքով գտնվող դիտահարթակներում: Մեծ Կանյոնի ոստիկանապետ Բիլլ Ռայթը հայտարարել է, որ այգին այսուհետ շուրջօրյա կպարեկեն իրավապահ մարմինները, իսկ այգու աշխաակիցների մեծ մասին ուղարկել են չվճարվող արձակուրդի:
Տուրիստական նորությունները արդեն հայտնել է, որ բացի ԱՄՆ-ի բոլոր ազգային պարկերից, փակ են նաև մի շարք այլ տեսարժան վայրեր, այդ թվում՝ Ազատության արձանը, Ազգային կենդանաբանական այգին և բազմաթիվ թանգարաններ: