Այս տարվա դեկտեմբերին Նյու Յորքի Սթեյթն Այլենդում կսկսվի աշխարհի ամենաբարձր սատանայի անիվի շինարարությունը, որը կկոչվի շատ պարզ և առանց ավելորդությունների՝ New York Wheel:
Ինչպես հայտնում է Նյու Յորքի ապագա տեսարժան վայրի պաշտոնական կայքը՝ անիվը պետք է դառնա նույնքան գրավիչ վայր, որքան Էմփայր Սթեյթ Բիլդինգն ու Ազատության արձանն են: Սատանայի անիվը, որը կկառուցվի Սթեյթն Այլենդի հյուսիսարևելան ափին, կունենա 192 մետր (630 ֆուտ) կամ շուրջ 60 հարկի բարձրություն, ինչն էլ այն կդարձնի ամենաբարձրը աշխարհում:
38 րոպե տևողությամբ ուղևորության տոմսի արժեքը կկազմի 30դոլար: Արդեն հաշվարկվել է, որ անիվ կարող է այցելել օրական 30 000 մարդ կամ 4 միլիոն՝ տարեկան: Բայց աշխարհի ամենաբարձր սատանայի անիվը կբացվի միայն 2017 թվականի սկզբին: