Սքայսկանները հարցում է անցկացրել 1000 ճանապարհորդների շրջանում, որպեսզի պարզի, թե ԱՄՆ-ի որ ավիաընկերությունները ունեն ավելի կապիտ աշխատակազմ: Առաջին տեղում հայտնվել է American Airlines ավիաընկերությունը՝ հավաքելով 25% ձայն, նրան հաջորդում է United Airlines-ը՝ 21% ձայն, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է Delta Air-ը՝ 18% ձայնով:
Ամենաքիչ ձայները՝ ընդամենը 2% , հավաքել են -ն, Alaska-ն, Frontier-ը և JetBlue-ն: Իհարկե, սա չի նշանակում, թե ավիաընկերության բոլոր աշխատակիցները կոպիտ են: Բացի այդ, հարցումը անցկացվել է շատ փոքր լսարանի շրջանակներում, և դժվար է երաշխավորել նրա անկողմնակալությունն ու ճշգրտությունը, բայց այնուամենայնիվ, եթե 250 ուղևոր նշում է այն մասին, որ ավիաընկերության աշխատակազմը կոպիտ է, նշանակում է ավիափոխադրողը պետք է մտածի իր ընկերության իմիջի մասին: