ԱՄՆ. Ամերիկացի ավիաուղևորների հիմնական մտահոգությունը գնագոյացումն ու գովազդն է

FlyersRights.org-ը՝ ԱՄՆ-իուղևորների  ամենամեծ  ասոցիացիան հարցում է անցկացրել կազմակերպությունների ավելի քան 30 000 անդամների շրջանում՝ առաջարկելով նրանց ընտրել երեք ամնեագլխավոր խնդիրները ավիաուղևորների համար:

Թոփ-3.

1. Գնագոյացման և գովազդի խաբեությունը և անազնվությունը
2. Թռիչքների չեղյալ համարվելը և ուշացումները, սպասարկման ծառայության  աշխատանքը
3. Ավիացիոն անվտանգություն, պահպանություն և առողջություն:

FlyersRights.org

Թոփ-10-ում են հայտնվել նաև թռիչքի ուշացումը, երբ ինքնաթիռը գտնվում է թռիչքուղում և թռիչքից հրաժարումը, ոտքի տեղի կրճատումը և նստատեղի չափսերը, ավիաընկերությունների միաձուլումը, թռիչքների չափից ավելի հետաձգման համար փոխհատուցումը, օվերբուկինգը և օդանավակայանների աշխատանքը:  FlyersRights.org-ի նախագահ Պոլա Հադսոնի խոսքերով՝ ավիաուղևորները առաջին տեղը հատկացրել են ոչ թափանցիկ և անարդար գնագոյացմանը և ապակողմնորոշիչ գովազդին, և հավելել, որ առաջիկա տասը օրվա ընթացքում խոշոր ավիաընկերությունների տնօրենները կստանան արդյունքները և աշխատանքի բարելավման առաջարկությունները. գրում է Travel Daily News-ը:

You might also like