Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան օդանավակայանում հաջորդ տարի կհայտնվի շքեղ տերմինալ իրենց տերերի հետ ճանապարհորդող կենդանիների համար։
մասնավոր սեփականություն The ARK-ը, որը կհայտնվի Նյու Յորքի օդանավակայանում, կարող է ընդունել ավելի քան 70,000 կենդանի, սկսած՝ կատուներից և շներից, մինչև՝ ձիերը, կովերը և այլ կենդանիներ․ գրում է Еmirates 24/7-ը։
Բացի խաղահրակարակով և լողավազանով ընդհանուր հանգստի գոտուց, չորքոտանի զբոսաշրջիկների տերմինալում կլինեն նաև առանձին շքեղ համարներ՝ հեռուստացույցով և վեբ տեսախցիկով, որի օգնությամբ տերերը կարող են հետևել իրենց սիրելիներին։
The ARK տերմինալը կհայտնվի Ջոն Քենեդու օդանավակայանում հաջորդ տարի բեռների համար նախատեսված չօգտագրծվող տերմինալի տեղում։