Bigelow Aerospace B330 մոդուլը ուղեծիր կուղարկվի Atlas V 552 հրթիռով 2020 թվականին․ հայտնում է ընկերության պաշտոնական կայքը։
В330-ը կառաջարկի 330 խորանարդ մետր ծավալով բնակելի տարածք, որտեղ տիեզերագնացները կարող են զբաղվել իրենց տիեզերական ուսումնասիրություններով և արտադրական գործընթացներով, բայց մոդուլում տեղ կմնա նաև զբոսաշրջիկների համար, ովքեր կցանկանան այցելել Երկրին կից ուղեծիր։ Ընդհանուր առմամբ, մոդուլում կտեղավորվի 6 մարդ, իսկ դրա շահագործման ժամկետը 20 տարի է։
Bigelow Aerospace-ի հիմնադիր և նախագահ Ռոբերտ Բիգելոուն հայտնել է, որ ներկայումս բանակցություններ են վարում ՆԱՍԱ-ի հետ մոդուլը միջազգային տիեզերակայանին կցելու հնարավորության մասին։