Արիզոնայի հյուրանոցը հրավիրում է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են կտրվել քաղաքային ձանձրույթից և առանձնանալ: Հատկապես այն ռոմանտիկ կլինի սիրահար զույգերի համար: Աշխարհի ամենախորը հյուրանոցի 220 ֆուտ (67.5 մ) խորությամբ համարում նրանք կարող են անցկացնել ռոմանտիկ ընթրիք:
Grand Canyon Hotel-ը ամենամութը, խորը, լուռը, հինը և մեծն է աշխարհում, որի ձևավորումը տևել է 65 միլիոն տարի. դա ժայռափոր Գրանդ Կանյոնն է: Այն Միացյալ նահանգների ամենամեծ չոր քարանձավն է, գրեթե ամբողջովին մութ ու հանգիստ` առանց կյանքի որևէ նշույլի: Հյուրանոցի անձնակազմը վերելակով բերում է ջուրը, սնունդը և այն ամենը ինչ անհրաժեշտ է հյուրերին:
Հյուրանոցն ունի մեծ համար, որի լայնությունը 200 ֆուտ է (60.96 մ), երկարությունը`400 ֆուտ (121.92 մ), բարձրությունը` 80 ֆուտ (21.34 մ): Այստեղ կարող են տեղավորվել 6 մարդ` երկտեղանի անկողիններին և բացվող բազմոցին: Հյուրանոց-քարանձավում կան գրադարան` հնագույն գրքերով և 1917 թվականից սկսված National Geographic ամսագրի համարներով, հին նվագարկիչ և հնաոճ կահույք: