ԱՄՆ. Հանգստի արժեքը և սենյակի մաքրությունը արձակուրդին ծնողների առաջին մտահոգություններն են

Teletext Holidays զբոսաշրջության կենտրոնի փորձագետների հարցման արդյունքը ցույց է տվել, որ ծնողների համար առավել կարևոր խնդիրը հանգստի մեկնելիս համարի մաքրությունն է՝ 24 %, երկրորդ հորիզոնականը լողավազանի անվտանգությունն է` 17 % և հյուրանոցի ամբողջական  անվտանգության ապահովումը`  14 %: Գրեթե  այդպիսի արդյունք է ցույց տվել լողափային  հանգստին վերաբերվող հարցումը: 19 % հարցվածների համար գլխավոր պայմանը  եղել է լողափի մաքրությունը  այն դեպքում, որ   լողափի անվտանգությունը և արևայրուք ստանալը մտահոգում է միայն 16 %-ին:

Family holiday

Հարցումը նաև ցույց է տվել, որ ծնողներին ավելի շատ հետաքրքրում է հյուրանոցի սննդի որակը և բազմազանությունը, քան երեխաների համար զվարճանքը և անիմացիան: Միևնույն ժամանակ հարցումը ցույց է տվել, որ չնայած հյուրանոցի մասին կարծիքները ընտրություն կատարելիս կարևոր են 19 % ծնողների համար, ինչպես նաև 20 %-ի համար հյուրանոցի աստղային կարգավիճակը, բայց ծնողների որոշման համար ամենակարևորը հյուրանոց ընտրելիս  մնում է գինը, որն էլ  անհանգստացնում է ծնողների 25 %-ին:

You might also like