FAA-ն` ամերիկյան չվերթների կարգավորիչը, թողարկել է նոր կանոններ օդաչուների համար, որոնց համաձայն արգելվում է աշխատանքի ընթացքում օգտվել անձնական օգտագործման էլեկտրոնային գործիքներից թռիչքի ցանկացած փուլում:
Երեքշաբթի օրը Դաշնային ռեգիստրում հրապարակված կանոնների համաձայն` ինքնաթիռի անձնակասզմին արգելվում է օգտագործել սմարթֆոն, e-ռիդեր, նոութբուք և այլ սարքեր, որոնք կապ չունեն աշխատանքի հետ, այսինքն` ուղարկել անձնական հաղորդագրություններ, էլ. փոստեր կամ զվարճանալ աշխատանքի ընթացքում:
NBC News-ը գրում է, որ այս արգելքը չի վերաբերվում այն դեպքերին, երբ օդաչում օգտվում է այդ սարքերից մասնագիտական պատճառներով, բայց այն վերաբերվում է թռիչքի բոլոր փուլերին, ոչ թե միայն կրիտիկականներին` թռիչքին, վայրէջքին կամ բարձրություն վերցնելուն: