ԱՄՆ․ Նոյան Տապանը սկսել է ընդունել այցելուների

Ամերիկյան Կենտուկի նահանգի Վիլյամսթաուն քաղաքում բացվել է թեմատիկ այգի՝ Նոյի տապան, որն իրենից ներկայացնում է համաշխարհային ճանաչում ունեցող բիբլիական նավի կրկնօրինակը։

920x920Նոյի կառուցած տապանի կրկնօրինակի երկարությունը կազմում է 155 մետր, բարձրությունը՝  15 մետր, իսկ լայնությունը՝  26 մետր։ Նավի երեք հարթակներում զբոսաշրջիկները կարող են տեսնել Նոյին նվիրված ցուցահանդես, ինչպես նաև՝ կենդանիների կրկնօրինակները, այդ թվում՝ դինոզավրերի, որոնք անհետացել էին Մեծ ջրհեղեղից դեռ շատ առաջ․ գրում է  Тelegraph-ը։

D456B90B-61D4-43F6-95E4-73C6A993548F_mw1024_s_nԱյգում նաև գործում է ռեստորան, կենդանաբանական այգի, հյուրերին առաջարկվում է  զբոսնել ուղտերի և ավանակների վրա, ինչպես նաև՝ իջնել պարանից ամրացված, որը մեկնարկում է  17-րդ հարկի բարձրությունից  մինչև 80 կմ/ժ արագությամբ։

You might also like