ԱՄՆ. Նյու Յորքում արգելել են մեկ հոգուն կես լիտրից ավել կոկա-կոլա վաճառել

Նյու Յորքի իշխանությունները սկսել են ակտիվորեն պայքարել ճարպակալման դեմ՝ ընդունելով օրենք, ըստ որի արգելվում է կոկա-կոլայի, ֆանտայի և մյուս քաղցր գազավորված ըմպելիքների վաճառքը 500 մլ-ից մեծ տարաներով: Օրինախախտներին սպասվում է  200 դոլար տուգանք: Արգելքը ուժի մեջ կմտնի վեց ամսից: Այն տարածվում է միայն հանրային սննդի, կինոթատրոնների, ֆիթնես-կենտրոնների և մարզադաշտերի  վրա: Իսկ սուպերմարկետներում կշարունակեն վաճառել մեծ շշերով գազավորված ըմպելիքներ:

Նյու Յորքում հուսով են, որ այս քայլը կօգնի զգալիորեն նվազեցնել ճարպակալված  մարդկանց թիվը, ովքեր ԱՄՆ-ում գնալով շատանում են: Նյու Յորքի բնակչության գրեթե կեսը ավելորդ քաշով մարդիկ են: «Սա ճարպակալման դեմ պայքարելու ամենակարևոր քայլն է, որը երբևէ  արվել է մեր քաղաքում, – ասել է Մեծ Խնձորի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը,– Եվ իհարկե վերջինը չի լինի: Ես հուսով եմ, որ մեր օրինակին կհետևեն այլ քաղաքները ևս, և մեզ կհաջողվի փրկել մեծ թվով մարդկային կյանքեր»:

You might also like