Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից գրեթե 13 տարի անց ավարտվել են Համաշխարհային առևտրի կենտրոնի տեղում թանգարանի կառուցման աշխատանքները:
Սեպտեմբերի 11-ի ազգային հուշարձանային թանգարանի ներսում, որը նվիրված է բոլոր նրանց, ովքեր մահացել են այդ օրը, թանգարանի այցելուները կարող են տեսնել Հարավային աշտարակի պողպատե ձողերը, փլատակների վերջին կտորները և իրեր, որոնք գտնվել են ավերված աշտարակների տարածքում:
Բացի այդ, կներկայացվեն այդ օրը մահացածների լուսանկարները և զոհերի ձայները, ովքեր զանգահարել էին իրենց հարազատներին: Սեպտեմբերի 11-ի ազգային թանգարանը կբացվի 2014 թվականի մայիսի 21-ին:
Թանգարանի ցուցահանդեսային տարածքը կազմում է 110 000 քառակուսի ֆուտ. հայտնում է Тravel daily news-ը: