Նյու Յորքը անցնող տարում, չնայած ֆինանսական ճգնաժամին և զբոսաշրջության անկմանը, ընդունել է ռեկորդային թվով զբոսաշրջիկների: 2011 թվականին քաղաքը ընդունել է ավելի քան 50 միլիոն զբոսաշրջիկների` հմայված Մեծ Խնձորի լույսերով, երկնաքերերով, թանգարաններով և շոփինգով, հայտնում է Daily Mail-ը:
Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հայտարարել է, որ 2010 թվականի համեմատ զբոսաշրջիկների թիվը աճել է 1.5 միլիոնով: Այն ԱՄՆ-ի ամենաճանաչված քաղաքն է և նրա հյուրերից 40 միլիոնը ներսի զբոսաշրջիկներն են: Բրիտանացի Քրեյգ և Լյուսի Ջոնսոնները (Craig & Lucy Johnson) դարձել են պատվավոր 50 միլիոներորդ զբոսաշրջիկները և, որպես պարգ, ստացել են իրենց ամուսնության արարողությունը «Top Of The Rock» հրապարակում նշելու հնարավորություն:
Արարողությունից հետո 850 ֆուտ բարձրության վրա նորապսակներին նվիրել են «ոսկե տոմս»` 21.000 դոլարի երաշխագիր, որով նրանք կարող են շրջել քաղաքում և գնումներ անել: