Delta ավիաընկերությունը Architectural Digest-ի հետ համատեղ որոշել է ստեղծել ավիաընկերության պատմության մեջ առաջին բացօթյա ձեղնահարկը օդանավակայանում: Առաջին հերթին նման ձեղնահարկ կհայտնվի մայիսին ակումբի տանիքին, որը գտնվում է Նյու Յորքի Ջոն. Ֆ. Քենեդու անվան միջազգային օդանավակայանի 4-րդ տերմինալում:
Ինչպես գրում է АВС-ն` Ատլանտայի միջազգային օդանավակայանի F սրահում` Delta Sky Club-ի մոտ, ձեղնահարկը կհայտնվի արդեն այս ամռանը: Նախագծի հեղինակ Թոմ Ֆելիչիան նշել է, որ ուղևորները հնարավորություն կունենան ձեղնահարկում նստած հիանալ թռիչքուղու գեղեցիկ տեսարանով աշխարհի երկու կարևորագույն օդանավակայաններում: