ԱՄՆ. Լաս Վեգասի հյուրանոցում կարելի է կրակել «ահաբեկիչների» վրա

Լաս Վեգասում բացվել է աշխարհում առաջին լյուքս դասի հյուրանոցը՝ տիրով: «Machine Gun Vegas»-ի այցելուները և պարզապես սուր զգացողությունների սիրահարները այստեղ կարող են փորձել այն զենքը, որը օգտագործվել է Ուսամա բեն Լադենի վնասազերծման օպերացիայի ժամանակ: Անսովոր հյուրանոցի հիմնադիրները հայտնում են, որ իրենց հաճախորդների համար պատրաստել են աշխարհի լավագույն զենքերի հավաքածուներից մեկը: Նրանց գնահատմամբ՝ հյուրանոցի այցելուների ավելի քան 20%-ը Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ են: 

«Երկար ժամանակ զենքը ասոցացվում էր ռոմանտիկ արկածների հետ, իսկ մենք միայն օգտվում էինք գործող կարծրատիպերից: Դուք գիտեք, որ հենց կինոմատոգրաֆիան, ինչպես աշխարհում ոչ մի այլ ոլորտ, նպաստեց զենքի մասին նման պատկերացումների ձևավորմանը: Շատ հաճախ մարդիկ ինձ հարցնում են` զենքի ռոմանտիկացումը վա՞տ բան է: Ես պատասխանում եմ՝ Դուք երբևէ դիտե՞լ եք ֆիլմ, որտեղ օգտագործվում է զենք, և միշտ լսում եմ դրական պատասխան»,-ասում է  «Machine Gun Vegas» հյուրանոցի սեփականատեր Ջենգիս Կոենը: Հաճախորդները որպես թիրախ կարող են ընտրել որևէ հայտնի ահաբեկչի նկար:

You might also like