ԱՄՆ. Հյուրանոցները պետք է նախապես նշեն լրացուցիչ ծառայությունների գները

Առևտրի դաշնային հանձնաժողովը (FTC) զգուշացրել է հյուրանոցային օպերատորներին, որ նրանք կայքերում և ամրագրման ժամանակ պետք է նշեն բոլոր լրացուցիչ ծախսերը: The Associated Press գործակալությունը հայտնում է, որ FTC-ը  22 զգուշացումներ է ուղարկել հյուրանոցային օպերատորներին, որոնք զբոսաշրջիկներին շփոթության են մատնում ՝ չնշելով բնակության ամբողջական ծախսը: FTC-ի ներկայացուցիչ Ջոն Լեյբովիցը հայտարարության մասին նշել է, որ սպառողները պետք է նախապես իմանան, թե իրենք որքան են վճարելու և ինչ ծառայության դիմաց: 

Երբեմն այդ չգրանցված ծառայություններ, որոնց մեջ են մտնում  ինտերնետը, թերթերը, մարզասրահից կամ լողավազանից օգտվելը, գերազանցում են օրական 30 դոլարը: FTC-ն պահանջել է հյուրանոցներից վերանայել իրենց վեբ-կայքերը և համոզվել, որ այնտեղ նշված են բոլոր ծառայությունների գները: Դեռևս հանձնաժողովը չի բարձրաձայնում հյուրանոցների անունները, որոնք թաքցնում են ծառայությունների ամբողջական փաթեթի գները՝ բացատրելով դա նրանով, որ սա առաջին զգուշացումն է, և հյուրանոցներին հնարավորություն էր տրվում ուղղել սխալները:

You might also like