HOLLYWOOD բառը կազմող տառերը, որոնք տեղադրված են բլրի՝ Հոլիվուդի վրա, 35 տարիների ընթացքում առաջին անգամ վերանորոգվել են՝ պատրաստվելով 90-ամյակին: Հայտնի գրությունը, որի ֆոնին լուսանկարվելու համար հատուկ գալիս են մեծ թվով զբոսաշրջիկներ, վերջապես մաքրվել է ժանգից և կոռոզիայից և կրկին ներկվել է փայլուն սպիտակ ներկով:
Ինչպես գրում է The Telegraf-ը՝ գրությունը բլրի վրա, թերևս, ավելի հայտնի է, քան այն հայտնիները, ովքեր ապրում են նրա հարևանությամբ: Սկզբում վահանակը ունեցել է Hollywoodland տեսքը և ստեղծված է եղել 1923 թվականին Լոս Անջելես Թայմս հրատարակչությունում, բայց գովազդել է ոչ թե կինոարտադրությունը, այլ բլրի լանջի անշարժ գույքը: