ԱՄՆ. Լոս Անջելեսում կհայտնվի Հարրի Փոթերի այգին

Հարրի Փոթերի թեմատիկ այգին  (The Wizarding World of Harry Potter) բացվեց  Ֆլորիդայում 2010 թվականին և դարձավ այնքան ճանաչված, որ   Universal Studios ընկերությունը որոշում է կայացրել բացել երկրորդ այգին արդեն Լոս Անջելեսում: Universal-ը հուսով է կրկնել Օռլանդոյի  ատրակցիոնի  հաջողությունը հիմա արդեն Հոլիվուդի նոր այգում` ստեղծելով Հոգվարթս ամրոցը և  Հոգսմիթ գյուղակը: Օռլանդոյում մեկ տարվա ընթացքում այգի է  այցելել  7 միլիոն մարդ:

Նոր այգին բոլորովին կտարբերվի Ֆլորիդայի այգուց և առավելագույնս մոտ կլինի Ջոան Ռոլինգի սյուժեին, սակայն կազմակերպիչները չեն բացում բոլոր գաղտնիքները: Այգու շինարարությունը կտևի 3-4 տարի, իսկ մինչ այդ Փոթերի երկրպագուները կարող են այցելել Ֆլորիդայի կամ Լոնդոնի այգիները: Իսկ զբոսաշրջիկներին հրավիրում են Harry Potter Studio Tour 2012 թվականի  մարտի 31-ից: Տոմսերն արդեն վաճառված են:

You might also like