Չիկագոյի Ուիլիս աշտարակի ատրակցիոնը փակվել է այն բանից հետո, երբ զբոսաշրջիկների ոտքերի տակ ապակին սկսել է ճաքել: Չիկագոյի Ուիլիս աշտարակի 103-րդ հարկում գտնվող The Ledge ատրակցիոնը շատ հայտնի է սուր զգացողությունների սիրահարների շրջանում:
Օդում կախված ապակյա խցիկը հնարավորություն է տալիս զգալ քեզ օդում լողալիս գլխապտույտ բարձրության վրա: Բայց անցած շաբաթ ատրակցիոնը ստիպված եղան փակել: «Չկոտրվող» ապակին սկսել է ճաքել 4 հոգուց բաղկացած խմբի ոտքերի տակ, ովքեր հիանում էին քաղաքի տեսքով:
Ավելի ուշ տարածված հայտարարության մեջ նշվում է, որ ճաքել է ոչ թե ապակին, այլ ապակու վրայի պաշտպանիչ շերտը: Chicago Tribune-ում հրապարակված լուսանկարներից դատելով՝ ապակին չի դիմացել չորս բավականին փարթամ տղամարդկանց քաշին: