«Մեծ ճահիճը» ամենահրաշալի փոքրիկ քաղաքն է ԱՄՆ-ում

Budget Travel ճանապարհորդական ամսագիրը ընտրել է ԱՄՆ-ի ամենահրաշալի փոքրիկ քաղաքը։ Այս տարի նման քաղաք է ճանաչվել Գրանդ Մարեյը (Grand Marais, ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է Մեծ Ճահիճ) Մինեսոտայում։

GrandMaraisSign

Ամեն տարի  Budget Travel-ը առաջարկում է իր ընթերցողներին իրենց ուշադրությունը ամերիկյան մեգապոլիսներից շեղել դեպի փոքրիկ, գավառական քաղաքները, որոնք հեռու են կանգնած գլխավոր զբոսաշրջային ուղիներից։

GrandMaraisMNHP

Պարբերականի կարծիքով՝ փոքրիկ քաղաքները առաջարկում են ոչնչի հետ չհամամետվող ճանապարհորդական փորձ։ Այս տարի հաղթող է ճանաչվել Գրանդ Մարեյը, որտեղ ապրում է ընդամենը  1 351 մարդ։ Հենց այս քաղաքն են ընթերցողները ընտրել ներկայացված 385-ից։

You might also like