ԱՄՆ 100-դոլարանոց թղթադրամի նորացված տարբերակը շրջանառության մեջ կմտնի 2013 թվականի հոկտեմբերին 8-ին. հայտնում է Ֆրանս Պրեսս գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի հայտարարությանը:
Սպասվում է, որ թղթադրամի պատրաստման համար կօգտագործվեն նոր, ավելի կատարելագործված տեխնոլոգիաներ կեղծումից պաշտպանելու համար:Այսպիսով, թղթադրամի վրա կհայտնվի կապույտ 3-D գիծ, որի վրա պատկերված կլինի զանգ և 100 թիվը: Անփոփոխ կմնա ԱՄՆ-ի հայր-հիմնադիրներից մեկի՝ Բենջամին Ֆրանկլինի դիմանկարը:
Ինչպես նշվում է հաղորդագրությունում՝ ներկայումս շրջանառվող թղթադրամները թողարկվել են 1990-1996 թվականների ընթացքում: Փորձագետների գնահատմամբ՝ դրանց երկու երրորդ մասը շրջանառվում է ԱՄՆ տարածքից դուրս: