Fly.com-ը կարծում է, որ եկել է ավիացիոն վճարների դարաշրջանը: Ուղևորները ստիպված են լրացուցիչ վճարել ցանկացած լրացուցիչ ծառայության դիմաց, այդ թվում՝ ինքնաթիռում սննդի և ձեռքի ուղեբեռի համար: Կայքը հետազոտություն է անցկացրել՝ պարզելով, թե ինչի համար են պատրաստ ուղևորները վճարել, և ինչը պետք է լինի անվճար:
90%-ը ավելի հարմարավետ նստատեղեր է ուզում;
89% ուղևորները կարծում են, որ ուղեբեռի փոխադրումը պետք է լինի անվճար;
45%-ը պատրաստ է վճարել ոտքերի համար ընդարձակ տարածքի դիմաց;
43%-ը պատրաստ է վճարել ինքնաթիռում ուղեբեռի ավելի ընդարձակ տեղի համար;
41%-ին ինքնաթիռում Wi-Fi պետք չէ;
40%-ը կարծում է, որ ինքնաթիռում սնունդը պետք է լինի անվճար;
35%-ը կվճարի, որպեսզի իր ճամպրուկը ուղեբեռի գոտու վրա հայտնվի առաջինը;
34%-ը կվճարի նրա համար, որ առջևի նստատեղը պառկած դիրք չունենա;
30%-ը համաձայն է վճարել Wi-Fi-ի համար;
26%-ը կվճարի նրա համար, որ շարքի մեջտեղի նստատեղը լինի դատարկ;
20%-ը կվճարի 1-ին դասի սնունդի համար;
13%-ը կվճարի արմնկակալի վերահսողության համար;
4%-ը կվճարի պատուհանների վարագույրների վերահսկողության համար;
4%-ը պատրաստ է վճարել, որպեսզի սանհանգույցի հերթում լինի առաջինը: