Վաշինգտոն նահանգի Ֆորքս փոքրիկ քաղաքը վերջերս՝ «Մթնշաղ» սագայի էկրան բարձրանալուց հետո, դարձել է շատ հայտնի: Ստեֆանի Մայերի ստեղծագործության և հոլիվուդյան ռեժիսորների շնորհիվ՝ Սիեթլից երեք ժամվա հեռավորության վրա գտնվող քաղաքը դարձել է Մեքքա «մթնշաղային կյանքի» երկրպագուների համար:
Ինչպես գրում է Լոնդոնի Telegraph-ը՝ ամեն տարի քաղաքում անցկացվում են Ստեֆանի Մայերի օրեր: Շաբաթվա ընթացքում նշվում է Բելլայի տարեդարձը, անցկացվում են թեմատիկ միջոցառումներ և զվարճություններ: