Օդանավում բացված նստատեղերը շուտով կդառնան անցյալի հուշեր, քանի որ ավիաընկերությունները ավելի շատ շահույթ ստանալու ուղիներ են փնտրում: Ըստ New York Times-ի` ամերիկյան Spirit և Southwest ավիաընկերությունները առաջիններն են այս ոլորտում` փորձելով ինքնաթիռում տեղավորել հնարավորինս շատ նստատեղեր:
Այս պահին Sprit ավիաընկերությունը առաջարկում է ուղևորներին ամենաքիչ տարածքը` 28 դյույմ/71 սմ, և զրկել է նրանց նստատեղի թիկնակը հետ հրելու հնարավորությունից: Այդ նորարարությունների շնորհիվ ավիաընկերությունը կարողացել է А320-ի էկոնոմ դասի սրահում տեղավորել 178 նստատեղ` 150-ի փոխարեն: Ընդ որում` ավիաընկերությունը այս նորությունը ներկայացնում է դրական կողմով, քանի որ այժմ այլևս ոչ ոք չի խանգարի մյուսին` հետ հրելով թիկնակը թռիչքի ընթացքում:
Southwest-ը դեռևս այսքան հեռուն չի գնացել և թույլատրում է թիկնակը հետ տանել, բայց թեքությունը հատվածը 7.62 սմ-ից հասցրել է 5 սմ-ի: Բացի այդ, ընկերությունը լրացուցիչ նյութերի քանկաը նվազեցրել է, ինչը թույլ կտա ավելացնել ևս մեկ շարք կամ ամեն շարքում տեղավորել հինգի փոխարեն վեց նստատեղ: