Նյու Յորքի Կենտրոնական պարկը, որն աշխարհի ամենահայտնի պարկերից մեկն է, բացել է հանրության առջև պարկի այն հատվածները, որոնք փակ են եղել այցելությունների համար շուրջ 100 տարի։ Hallett Nature Sanctuary-ն՝ Կենտրոնական պարկի մի մասը, փակ է եղել նախագահ Ռուզվելտի կառավարման ժամանակներից՝ 1934 թվականից, և մնում էր անխաթար մինչև 2001 թվականը, երբ պարկում սկսվեց վերանորոգում։ Օրերս 15 տարի տևած աշխատանքները ավարտվեցին և այգու նախկինում փակ հատվածը կրկին սկսել է ընդունել այցելուների․ գրում է news.com.au-ն։