ԱՄՆ. Արկանզանսում ադամանդները ոտքերի տակ են

«Ադամանդները աղջիկների լավագույն ընկերներն են»: Օկլահոմայից սուր աչք ունեցող 14-ամյա Թանա Կլայմերի դեպքում դա այդպես է: Այցելելով Արկանզանսի  Crater of Diamonds այգի՝ աղջիկը գտել է 50-60 հազար դոլարանոց  3.850-կարատանոց դեղին ադամանդ:

Crater of Diamonds

Այգին համարվում է ադամանդի միակ  հանքավայրը, որը բաց է ԱՄՆ-ի հանրության առաջ և. ինչպես ասում են, այգում գտնվում են 75 000 դեղին ադամանդ: Թանան խնդրել է իր ծնողներին գնալ այգի այն բանից հետո, երբ Հյուսիսային Կարոլինայից 12-ամյա մի տղա այգուց գտել էր 5.16-կարատանոց ադամանդ:

Crater of Diamonds

Ծնողների հետքերով գնալով՝ աղջիկը նկատել է ինչ-որ տարօրինակ մասնիկ, որը նման է եղել թղթի կամ նրբաթիթեղի , իսկ երբ վերցրել է տարօրինակ քարը ձեռքում Թանան մտածել է, որ դա մարմար է: Բայց փոքրիկ, վառ-դեղին քարը, պարզվել է, իսկական ադամանդ է: Ինչպես հայտնում է  news.com.au-ն՝ այս տարի այգուց արդեն գտել են  400 ադամանդ:

You might also like