Բալթիմորի Մանկական թանգարանի ցուցանմուշներից մեկը հատուկ հետաքրքրություն է առաջացնում հանրության շրջանում՝ և փոքրիկ այցելուների, և մեծահասակների: Խոսքը հունական դիցաբանությանը, հին աստվածներին և մահկանացուներին նվիրված ցուցադրության մասին է, որը պատմում է այն մասին, թե ինչպես է քարանձավային մարդը ստեղծել այն ամենը, ինչն հիմա մենք անվանում ենք Արևմտյան քաղաքակրթություն:
Ցուցադրությունը, որն առաջին անգամ ներկայացվել է Մանհեթենի Մանկական թանգարանում «Աստվածներ, առասպելներ և մահկանացուներ. բացահայտեք Ձեզ համար Հին Հունաստանը» անվանումով, բոլոր դիտողներին տալիս է անսովոր հնարավորություն մասնակիցը դառնալու Ոդիսական դյուցազներգությանը: Երեխաները կարող են հայտնվել հսկա Տրոյական ձիու ներսում, հագնվել հին հույների նման և անել այլ նման բաներ, որոնք հատուկ էին այդ ժամանակաշրջանին: Ցուցահանդեսը կտևի մինչև 2013 թվականի հունվարի 13-ը: