ԱՄՆ․ Զբոսաշրջիկները շտապում են Տրամպի աշտարակ, որպեսզի արտահայտեն իրենց վերաբերմունքը միլիարդատիրոջ հանդեպ
Նյու Յորքում հայտնվել է նոր թեժ զբոսաշրջային կետ․ աշխարհի զբոսաշրջիկները շտապում են այցելել Տրամպի աշտարակ (Trump Tower), որպեզի արտահայտեն իրենց վերաբերմունքը միլիարդատիրոջ հանդեպ, ով մասնակցում է Միացյալ Նահանգների նախագահական մրցավազքին։
Տրամպի աշտարակը, որը 58-հարկանի կառույց է Հինգերորդ Ավենյուում, վերջին ժամանակներս դարձել է Նյու Յորքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը, ուխտավայր աշխարհի զբոսաշրջիկների համար, թեև այստեղ ժամանող ոչ բոլոր զբոսաշրջիկներն են դա անում էքսցենտրիկ միլիարդատիրոջ հանդեպ ունեցած մեծ հարգանքից ելնելով։
Ինչպես գրում է The Telegraph-ը՝ զբոսաշրջիկներից շատերը հերթ են կանգնում Տրամպի աշտարակի մոտ, որպեսզի միլիարդատիրոջը միջնամատ ցույց տան։ Այս ողջույնի ձևով լուսանկարները արդեն լցրել են Ինստագրամը անպարկեշտ հեշթեգի ներքո։